Լրագրող Թեհմինե Ենոքյանը նախաքննական մարմիններին պատմել է, որ իր տան ուղղությամբ պնևմատիկ հրացանով կրակել է նախկին ամուսինը
SOCIETYԼրագրող Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ կրակել են իրենց տան պատուհանին, իսկ ավելի վաղ հրկիզել էին տան մուտքի դուռը։ Նա հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, և հայտնել, որ իրականում հանցագործություններն ինքը դիտարկում է մեկ միասնական շղթայի մեջ, բոլորն ուղղված են իր և ընտանիքի դեմ:
Թեհմինե Ենոքյանը կատարված դեպքի առթիվ դիմել էր ՀՀ Գլխավոր դատախազին և ՀՀ Ոստիկանապետին` պատշաճ իրավական գնահատական և արդյունավետ քննություն կատարելու պահանջով:
Tert.am-ի՝ նախաքննական մարմինների աղբյուրների փոխանցմամբ՝ գրառումից հետո լրագրողը պատմել է, որ նախկին ամուսինը՝ Հ․ Գ․–ն է օդաճնշիչ (պնևմատիկ) հրացանից կրակել իր բնակարանի հյուրասենյակի պատուհանին, դեպքի վայրում հայտնաբերվել է գնդիկ, ընթանում է նախաքննություն։
1
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
2
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
3
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
4
Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori
5
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard



