Իսրայելի եւ Հունաստանի ռազմաօդային ուժերը վարժանքներ են անցկացրել Իսրայելի օդային տարածությունում
INTERNATIONAL NEWSԻսրայելը եւ Հունաստանն անցկացրել են երկու երկրների ռազմաօդային ուժերի ստորաբաժանումների համատեղ վարժանքներ: Հուլիսի 13-ին այդ մասին հաղորդել Է Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:
Մամուլի ծառայության տեղեկատվությամբ՝ վարժանքներն անցկացվել են հուլիսի 12-ին Իսրայելի օդային տարածությունում: «Վարժանքների շրջանակներում երկու երկրների ռազմաօդային ուժերն օդում ստեղծել են մի ամբողջ շարք սցենարներ, ներառյալ օդային մարտը եւ ինքնաթիռների լրալցավորումն օդում»,- ասված Է հաղորագրության մեջ: Ինչպես նշել են բանակի մամուլի ծառայությունում, այդ վարժանքները ծառայում են «հարթակ համատեղ վարժեցման եւ» Իսրայելի եւ Հունաստանի ռազմաօդային ուժերի միջեւ «հարաբերությունների ամրապնդման համար», ինչպես նաեւ «իրենցով խորհրդանշում են կարեւոր ուղենիշ Իսրայելի Պետության եւ Հունաստանի միջեւ ռազմավարական եւ միջազգային համագործակցության ամրապնդման գործում»:
«Այդ վարժանքները նաեւ նպաստում են զինվորականների տարբեր մարտական հմտությունների բարելավմանը եւ բարձրացնում են մարտում նրանց օպերատիվ ստանդարտներն, ինչն, իր հերթին, բարելավում Է անձնակազմի եւ տեխնիկական խմբերի ունակությունները»,- նշել են Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



