Փիլիսոփայական-աշխարհաքաղաքական ստատուտ
BLOGՄովսես Դեմիրճյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արևմտյան աշխարհը հետևողականորեն ներքաշում է Ռուսաստանին տնտեսական և ռազմական երկարաժամկետ պրոյեկտների մեջ: Դրանց տակից դուրս գալը մեծ ռեսուրսներ է պահանջում, ինչպես ֆինանսական, այնպես էլ ինտելեկտուալ:
Եթե մի օր պարզվի, որ Իսլամական պետությունը ԱՄՆ-ի և դաշնակիցների կողմից ստեղծվեց և ինչ-որ փուլում սկսեց օգտագործվել Ռուսաստանին ռազմական խիստ թանկարժեք գործողությունների մեջ ներքաշելու համար, իսկ զուգահեռաբար շատ պատահականորեն նավթի գներն ընկան և ռուբլին երկու անգամ արժեզրկվեց, ապա մեծ է վտանգը, որ Ռուսաստանն այն ամենի տակից դուրս չի գա, կամ դուրս կգա քամված և հյուծված, որովհետև և՛ ռազմական գործողությունները, և՛ տնտեսական պատժամիջոցները, և՛ ռուբլու արժեզրկումը լուրջ ֆինանսական ծախսեր են ենթադրում, որոնք Ռուսաստանն, իհարկե, ունի, բայց ծախսելով մի տեղ, չի կարողանալու ներդրում անել այլ ոլորտներում՝ կրթություն, գիտություն, մշակույթ, սոցիալական ոլորտ և այլն: Իսկ երկրի զարգացումը դրանցից շատ-շատ-շատ է կախված, քանի որ երկիրը առաջին հերթին մարդիկ են և կառավարման համակարգը, հետո նոր՝ զենքը և նավթը:
Ռուսաստանը գնալով նմանվում է էն ուժեղ ցլին, որին ցույց են տվել թիրախը և նա խելակորույս ոչնչացնում է այն: Բայց ցուլը վերջում ոչինչ չի ստանում, առավելագույն դեպքում՝ արդեն ուժասպառ եղած, պահպանում է իր խղճուկ գոյությունը:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



