Yerevan, 04.June.2026,
00
:
00
BREAKING


Ներկայում Ռուսաստանին, Իրանին և Թուրքիային միավորում է Արևմուտքին Անդրկովկասից հեռու պահելու ընդհանուր ցանկությունը. «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է

regnum.ru-ն «Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը կրկին անդրկովկասյան պատմական խաչմերուկում են» վերնագրով հոդվածում գրում է, որ Թեհրան կատարած այցի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ նախապատրաստվում է փորձագետների բարձր մակարդակի հանդիպում «3 + 3» ձևաչափով Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև, իսկ հաջորդ փուլում «Թեհրանում կամ Իրանի մեկ այլ քաղաքում տեղի կունենա ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում»: Հիշեցնենք, որ այդ ձևաչափն առաջարկվել էր Անկարայի կողմից Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո։ Դրա յուրահատկությունն այն է, որ Միացյալ Նահանգները և ԵՄ-ն դուրս են մնում տարածաշրջանում իրավիճակի կարգավորման գործընթացից և զրկվում են տարածաշրջանային անվտանգության նոր համակարգի ստեղծմանը մասնակցելու հնարավորությունից:

Եվ փաստացի վերստեղծվում է Ռուսաստան-Թուրքիա-Իրան պատմական եռանկյունին։ Ո՞վ է դրանում առաջատարը: Ոմանք կարծում են՝ քանի որ Անկարան է հանդես եկել նման նախաձեռնությամբ, կարելի է խոսել տարածաշրջանում նրա ազդեցության աճի մասին։ Մյուսները, ընդհակառակը, առաջարկվող համակցության մեջ տեսնում են տարածաշրջանում Մոսկվայի որոշակիորեն թաքնված աճող նոր դեր, որը Թեհրանի հետ միասին ստեղծում է որոշակի աշխարհաքաղաքական հակակշիռ թյուրքական ազդեցությանը, ի մասնավորի՝ ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի: Նման սցենարում Հայաստանը պետք է լինի Ռուսաստանի և Իրանի կողքին։ Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա նա ավելի շատ հակված է դեպի Թուրքիա-Ադրբեջան դաշինքը։ Թբիլիսիին հարիր չէ իսլամական աշխարհի երկրների հետ հեռանկարային բազմապրոֆիլ ինտեգրումը։ Սակայն արդեն Վրաստանով են անցնում Ադրբեջանից Թուրքիա տրանսպորտային միջանցքները, գործում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, իսկ կասպիական նավթն ու գազը խողովակաշարերով գնում են դեպի եվրոպական շուկաներ։ Չպետք է նաև մոռանալ Թուրքիայի դերի մասին Վրաստանի՝ ՆԱՏՕ մտնելու գործում։ «3+3» ձևաչափով Թբիլիսիի և Երևանի միջև, այսպես կոչված, քրիստոնեական դաշինք ստեղծել հնարավոր չէ՝ Մոսկվայի հետ բարդ հարաբերությունների պատճառով։ Այդ դետալը մատնանշում է այն խնդիրների գործոնը, որոնք խանգարում են «3+3» ձևաչափին լիարժեք գործել:

Միևնույն ժամանակ, Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության շրջանակներում այդ թեմայի շուրջ բուռն քննարկումները շարունակվում են, քանի որ ձևաչափի դռները այդ երկրի համար փակ չեն, և Բայրամովը Թեհրանում հաստատել է դա։ Կան տարբեր կարծիքներ: Նախ՝ «3+3» ձևաչափը վերաբերում է կոնկրետ այն աշխարհաքաղաքական տարածքին, որն ընդգրկում է Ռուսաստանը, Անդրկովկասը և Մերձավոր Արևելքը։ Այդ ձևաչափով աշխատելուց հրաժարվելն օբյեկտիվորեն Վրաստանին կտանի դեպի ինքնամեկուսացում և կխարխլի դեռևս գոյություն ունեցող նրա աշխարհաքաղաքական ազդեցությունը։ Երկրորդ կարծիքն այն է, որ «3+3» ձևաչափը հնարավորություն է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում համաձայնության գալու, ինչպես նաև հնարավորություն է Հայաստանի համար Ադրբեջանի և Թուրքիայի առնչությամբ։ Այդ ամենին գումարած՝ կլինի տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակում ողջ տարածաշրջանում: Այդ դեպքում Վրաստանը տնտեսապես հաղթում է։ Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Մոլդովայի, Ռումինիայի, Թուրքիայի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ «6+1» տարբերակը քիչ հավանական է, քանի որ այն իրագործվելու շանսեր չունի ձևավորվող աշխարհաքաղաքական իրողություններում։ Ներկայումս Ռուսաստանին, Իրանին և Թուրքիային միավորում է Արևմուտքին Անդրկովկասից հեռու պահելու ընդհանուր ցանկությունը:

Բայց այդ բանաձևի յուրաքանչյուր մասնակից «3+3» ձևաչափը դիտարկում է իր ազգային շահերի պրիզմայով։ Միևնույն ժամանակ, դրանք անկայուն բնույթ ունեն, ինչպես նաև անկայուն է տարածաշրջանում ձևավորվող աշխարհաքաղաքական իրավիճակը։ Անդրկովկասյան խաչմերուկում կրկին կայսերական հարուստ անցյալ ունեցող երեք երկրներ են՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը: Բայց դրան կարելի է նայել ոչ միայն պատմական տեսակետից. բացվում են համագործակցության աննախադեպ հորիզոններ: Յուրաքանչյուր ոք ունի մյուսին առաջարկելու բան իր յուրահատուկ աշխարհագրական դիրքի շնորհիվ՝ զուգահեռ մուտքեր դեպի Սև, Կասպից և Միջերկրական ծովեր, Պարսից ծոց և Հնդկական օվկիանոսի այլ ծովածոցեր, ինչպես նաև մուտք դեպի Կենտրոնական Ասիա, Աֆղանստան, Պակիստան, Չինաստան և Հնդկաստան: Այս բոլոր ուղղություններով հնարավոր է իրական ծրագրեր իրականացնել տարածաշրջանային համագործակցության շնորհիվ։ Դրանց մասնակցությունը յուրաքանչյուր երկրի ավելի մեծ ազատություն կտա քաղաքական մանևրների համար, այդ թվում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերություններում:

Բայց առայժմ խոսքը միայն մեկնարկային սպասումների մասին է։ Վրաստանի համար այդ համատեքստում դրական պահ կարելի է համարել այն, որ նա իրեն ավելի ազատ կզգա Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում, քանի որ մինչ այժմ ստիպված է հավասարակշռություն պահպանել Բաքվի և Երևանի միջև։ Բացի այդ, նա հնարավորություն կունենա նոր ձևաչափով երկխոսություն վարել Ռուսաստանի հետ, ինչպես նաև կապի մեջ մտնել Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ՝ գոնե սկզբի համար ավելի սերտ տրանսպորտային կապեր հաստատելով։ Հակառակ դեպքում Վրաստանին սպառնում է տարածաշրջանային ապրանքաշրջանառության մեծ մասը կորցնելու վտանգը, քանի որ ապրանքները կտեղափոխվեն նոր ուղիներով։ Բայց թե կոնկրետ ինչ որոշումներ կկայացնի Թբիլիսին, դեռ դժվար է ասել։ Թեև այս բանակցային ձևաչափի մյուս բոլոր մասնակիցները վստահ են, որ նոր աշխարհաքաղաքական պայմաններում Վրաստանը, այնուամենայնիվ, հետաքրքրություն կցուցաբերի Անդրկովկասի զարգացման վերաբերյալ խորհրդակցությունների և որոշումների համակարգման մեխանիզմի աշխատանքին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26