Յուրի Շատունովի ընտանիքը հանդես է եկել հայտարարությամբ
LIFEՅուրի Շատունովի տելեգրամյան ալիքում ընտանիքը հանդես է եկել հայտարարությամբ։ Նրանք փորձում են կանխել երգչի անունից իրականացվող դրամահավաքը․ «Յուրի Շատունովի ընտանիքը պաշտոնապես հայտարարում է, որ իրենցից ոչ ոք սոցիալական ցանցերում չկա, ոչ մի դրամահավաք ու նվիրատվություն չի անում։ Զգուշացեք խաբեբաներից:
Մի մոռացեք ձեր սիրելի արտիստին, գնացեք Յուրիի պաշտոնական ռեսուրսներ, լսեք նրա երգերը, բաժանորդագրվեք և թողեք կարծիքներ»։
Նրա պաշտոնական էջում հրապարակվել է նաև երգչի գերեզմանը։ Նրան հուղարկավորել են Մոսկվայի Տրոեկուրովսկի գերեզմանատանը։

Հիշեցնենք, որ ռուս երգիչ, «Ласковый май» խմբի նախկին մենակատար Յուրի Շատունովը մահացել է 48 տարեկան հասակում
1
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
2
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan
3
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
4
Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program



