Ուկրաինան խզում է դիվանագիտական հարաբերությունները Հյուսիսային Կորեայի հետ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման պատճառով
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի արտգործնախարարությունը հայտարարել է Հյուսիսային Կորեայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ ի պատասխան Փհենյանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախության ճանաչման:
Կիևը դատապարտել է ԿԺԴՀ-ի որոշումը՝ այն գնահատելով որպես «Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խարխլելու փորձ»:
«ԿԺԴՀ-ի կողմից Դոնբասի հանրապետությունների ճանաչումն իրավաբանական հետևանքներ չի ունենա և չի փոխի Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմանները»,- հայտարարել են գերատեսչությունից:
Ավելի վաղ Հյուսիսային Կորեան հայտարարել էր Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախության ճանաչման և նրանց հետ հարաբերությունները զարգացնելու մտադրության մասին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



