Մասիսի 3-րդ նրբանցքի ՍՊԸ-ներից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել
SOCIETYԱյսօր, հուլիսի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիսի 3-րդ նրբանցքի ՍՊԸ-ներից մեկում տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նշված շինանյութի մանրամեծածախ առևտրի տարածքում գործող ՍՊԸ-ներից մեկի աշխատասենյակում հայտնաբերել են տղամարդուն և արձանագրել նրա մահը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ Ա․ Հ․-ն էր։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



