Yerevan, 04.November.2026,
00
:
00
BREAKING

Պետության քայքայման գործընթացը՝ արագացման փուլում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Իրադրությունը Հայաստանում այսօր այն աստիճանի է բարդ, որ հոռետեսությունից այն կողմ ոչինչ չի երևում։ Եթե պատերազմից առաջ անհնար էր նույնիսկ պատկերացնել մի շարք երևույթների մասին, ապա դրանք այսօր իրականություն են դառնում։ Եվ մնում է միայն սպասել, թե էլ ինչ փորձանք կարող է գալ մեր ժողովրդի գլխին։ Հայաստանի ինքնիշխան տարածքները շարունակում են գտնվել ադրբեջանական զինված ուժերի օկուպացիայի տակ, սակայն ՀՀ իշխանությունները, կարծես, համակերպվել են դրա հետ, նրանց այլևս չի հուզում այդ հարցը, ոչ էլ այն բարձրացնում են միջազգային տարբեր հարթակներում։

Ավելին, որևէ մեկի մտքով երբևէ չէր կարող անցնել, որ հակառակորդը կարող է այնքան լկտիանալ, որ ազատ ելումուտ անի Հայաստանի տարածքում և Երևանից ոչ այնքան հեռու բնակավայրից մարդ առևանգի։ Սա խոսում է այն մասին, որ մեր պետությունը դադարել է քաղաքացիների անվտանգությունը և շահերը սպասարկել։ Եվ հարց կարող է ծագել, թե այս պայմաններում ինչո՞վ են զբաղված իշխանությունները։ Նրանք «շատ լուրջ» քննարկումներով են տարված, նրանց համար ամենաառաջնային հարցն այն է, թե ինչպես կարող են ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկել կամ ստիպել, որ նրանք գան խորհրդարան։

Ի սկզբանե պարզ էր, որ ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելը չի ազդելու նրանց պայքարի շարունակականության վրա։ Բայց, միևնույնն է, օրեր շարունակ իշխող ուժը, հանրային դաշտում իմիտացիա ստեղծելով, փորձում էր ցույց տալ, թե լուրջ աշխատանք է կատարում։ Ու այս համատեքստում իշխանություններն այնքան էժան ու մանրախնդիր են դարձել, որ նրանց ուշադրության կենտրոնում հիմնականում այն հարցն է, թե ճնշումների ինչ տարբերակներ են հնարավոր, որպեսզի ընդդիմությանը լռեցնեն։ Օրինակ՝ աշխատանքից ազատել Ավետիք Չալաբյանի եղբորը։ Մյուս կողմից էլ՝ իշխող ուժի ներկայացուցիչները սեփական բարգավաճման հարցն են լուծում։ Հասարակության և պետության համար ոչինչ չանելով՝ նրանք վայելում են բարձր աշխատավարձերն ու պարգևավճարները, պետության հաշվին գործուղումների են մեկնում, շռայլ ծախսեր են կատարում։

Թերևս այդ մարդկանց համար փողոցից միանգամից բարձր պաշտոնում հայտնվելն այնպիսի մի «հրաշք» իրադարձություն է, որ այն միտքն է ձևավորվում, թե հազիվ է իրենց ձեռքը պաշտոն ընկել, քանի կարող են, ինչքան կարող են, պետք է օգտվեն, որովհետև շուտով ստիպված են լինելու իրենց ճամպրուկները հավաքել։ Ըստ այդմ էլ, մամուլն անընդհատ գրում է իշխանությունների կոռուպցիոն սխեմաների և իշխանավորների՝ տարօրինակ կերպով սրընթաց հարստացման մասին։ Նույնիսկ խոսվում է արատավոր երևույթների այնպիսի դրսևորումների մասին, որ նույնիսկ նախկին «թալանչի, կոռուպցիոներ» իշխանություններն իրենց երևակայության մեջ չէին կարող պատկերացնել դրանց մասին։

Ստացվում է, որ այս իշխանությունները մի կողմից զբաղված են ընդդիմության դեմ ներքին պատերազմով, իսկ մյուս կողմից էլ սեփական հարստացման հարցը լուծելով, բայց այդ ընթացքում «խաղաղության դարաշրջան» քարոզելու անվան տակ մեկը մյուսի հետևից տանուլ են տալիս հակառակորդի հետ պատերազմը։ Եթե այսօր հակառակորդը մարդ է առևանգում, ապա վաղը կարելի է պատկերացնել, թե ինչ տեղի կունենա, եթե սահմանները բացվեն երրորդ երկրների համար։ Մեր երկիրը կարող է դառնալ «պրախադնոյ դվոր»՝ իր բոլոր ծանր հետևանքներով։ Այսպես շարունակվելու դեպքում ոչ մի կերպ չպետք է բացառել, որ մի օր էլ ադրբեջանցիները կարող են գալ և հաստատվել Երևանի որոշակի թաղամասերում, դուրս հանել տեղի հայ բնակիչներին՝ հայտարարելով, թե դրանք եղել են իրենց «պապենական» ժառանգությունը։ Բոլորովին պատահական չէ, որ Բաքուն այս օրերին զբաղված է այն հարցի շուրջ ՅՈւՆԵՍԿՕ-ին դիմելով, թե իբր երևանի Կոնդ (իրենց համար «Թեփեբաշի») թաղամասի «ադրբեջանական ազգային, մշակութային և պատմական ժառանգությունը» ոչնչացվում է։ Ադրբեջանը բացահայտ կերպով զբաղված է Հայաստանի ինքնիշխանության կազմաքանդման համար հիմքեր ստեղծելով։

Սրան գումարած՝ օրերս Ալիևը հրամանագիր է ստորագրել պետական մակարդակով նշելու «Իրևանի (Երևանի) պետական ադրբեջանական դրամատիկական թատրոնի 140-ամյակը»։ Ամենահետաքրքիրն այն է, որ հրամանագրում Երևանը նշվում է որպես «Ադրբեջանի հինավուրց հող», ինչպես նաև խոսվում է «1918-1920 թթ. Իրևանում հայերի կողմից ադրբեջանցիների կազմակերպված զանգվածային սպանդի», ինչպես նաև այլ «վանդալիզմի և բռնությունների» մասին։ Իսկ ադրբեջանական ագրեսիային կարելի է դիմակայել առաջին հերթին հզոր բանակի միջոցով։ Բայց բանակն այսօր այնպիսի բարձիթողի ու բարոյալքված վիճակում է, որ «շունը տիրոջը չի ճանաչում»։

Դրա համար էլ հակառակորդը հարկ եղած դեպքում անհրաժեշտ դիմադրության չի հանդիպում, և դրան զուգահեռ պարբերաբար լսում ենք ներքին միջադեպերի մասին, որոնք շատ հաճախ նաև տխուր վերջաբան են ունենում։ Փորձ և գիտելիքներ ունեցող զինվորականները թիրախավորվում են։ Զինվորականի մասնագիտությունը դարձել է ոչ գրավիչ։ Լուծված չէ նաև զինված ուժերը նոր սպառազինություններով համալրելու հարցը։ Բայց այս ամենը իշխանություններին շատ քիչ է հուզում։

Նրանց ամենից շատ հետաքրքրված են այն հարցով, որ ԶՈւ ԳՇ պետը լինի պաշտպանության նախարարի ենթակայության տակ և հլու-հնազանդ կատարի վերևից եկած հրամանները ու հանկարծ իշխանությունների հրաժարականը չպահանջի։ Թերևս դրանով էր պայմանավորված, որ տևական ժամանակ ԳՇ պետի պաշտոնը թափուր էր, բայց արդեն ներկայիս պայմաններում նոր ԳՇ պետի նշանակումով ոչինչ չի փոխվելու, բանակի քայքայումը շարունակվելու է այնքան, որ այն դառնա սահմանապահ ծառայության նման մի կառույց։ Այդ է ցույց տալիս իշխանությունների գործողությունների տրամաբանությունը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show