Ի՞նչ է անում պաշտոնը մարդու հետ. «Փաստ»
ANALYSIS«Փաստ» օրաթերթը գրում է
Պատասխանելով լրատվամիջոցներից մեկի լրագրողի հարցին՝ Մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանն ասել է, թե չի կարող գնահատական տալ, թե պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն ում մեղավորությամբ մահացավ դատարանի դահլիճում: Ինչ վերաբերում է քրեական գործին ու կալանավորմանը, Ղազարյանը նորից ասել է. «Ես չեմ կարող իրավական գնահատականներ տալ»:
Կարեն Ղազարյանը Արմեն Գրիգորյանի ընկերն է, ինչպես ինքն է ասում, «շատ երկար տարիների մտերիմ ընկերը»: Սակայն, ինչպես երևում է, պաշտոնն ու իշխանությունների հետ մտերմությունն ավելի թանկ է, քան ընկերությունը, քան մարդկայինը: Ղազարյանն ասում է, թե չի ցանկանում քաղաքականացնել, սակայն ուզի, թե ոչ, Գրիգորյանի մահն ինքնին քաղաքական պատճառներ ունի, քաղաքական պատճառներ ունեն նաև իր «ցրողական» պատասխանները, քանի որ ակտիվորեն համագործակցում է ՔՊ-ի հետ, ավելին՝ ընկերոջ մահվանը հաջորդող րոպեներին իր էջում իշխանահաճո «պոստ» է անում:
Քաղաքական պատճառներ ունի նաև այն, որ նույն Կարեն Ղազարյանը կամ ՈՒՀԱ-ի՝ Արմեն Գրիգորյանի շատ թիմակից-ընկերներ ծպտուն անգամ չհանեցին նրան կալանավորելիս: Կարևորը, որ Կարեն Ղազարյանը առիթը բաց չի թողնում իշխանություններին «լսեցնել», թե ինքը Արմենի «որոշակի դիրքորոշումների հետ՝ քաղաքական առումով, հստակ համաձայն չի եղել»: Բա, պաշտոնն այդպիսի բան է...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում