Ֆուտբոլ. Ռուսաստանի և Հայաստանի հիմնական տարբերությունը. «Փաստ»
SPORT«Փաստ» օրաթերթը գրում է
championat.com-ը «Գործակալը խոսել է Ռուսաստանի և Հայաստանի ֆուտբոլների հիմնական տարբերության մասին» վերնագրով հոդվածում գրում է, որ Ռուսաստանում և Հայաստանում հայտնի ֆուտբոլային գործակալ Նշան Դեպել յանը խոսել է այն մասին, թե ինչով է տարբերվում ֆուտբոլը երկու երկրներում։ «Ժամանակակից հայկական ֆուտբոլի հիմնական տարբերությունը ռուսական ֆուտբոլից բյուջետային ֆինանսավորման գրեթե իսպառ բացակայությունն է։ Միայն մեկ ակումբ՝ ԲԿՄԱ-ն է ֆեդերացիայի նախագիծը, մնացածը մասնավոր են։
«Ալաշկերտը» մի տեղացի գործարարինն է, «Նորավանքն» ունի ամերիկացի ներդրող, «Արարատի» մասին հոգում են Շվեյցարիայի հայերը, իսկ մնացած հինգ ակումբները վերահսկվում են Ռուսաստանից հայազգի գործարարների կողմից։
«Ուրարտուն» պատկանում է Չելոյանցին (ավելի քան 10 տարի եղել է Մոսկվայի «Սպարտակի» տնօրենների խորհրդի անդամ), «Փյունիկը» Սողոմոնյանինն է, «Արարատ-Արմենիան»՝ Կարապետյանինը (2015 թվականին գլխավորել է Ռուսաստանի առևտրային անշարժ գույքի ամենաազդեցիկ սեփականատերերի վարկանիշը), «Նոյը» Գևորգյաններինն է (ռեստորանային և առևտրային բիզնես Դոնի Ռոստովում), «Վանի» սեփականատեր Ղուկասովը նույնպես Ռուսաստանից է։ Բնականաբար, ռուսական ֆուտբոլային շուկան բոլոր առումներով ավելի մոտ է ու հասկանալի հայերին, քան մյուսներինը։ Եվ քանի որ ֆուտբոլում ներդրվող գումարը մասնավոր է, ուրեմն ներդրողները դրանք ծախսում են իրենց հայեցողությամբ։
«Արարատ-Արմենիան» համարվում է ամենահարուստը երկրում, «Փյունիկը» երկրորդ տեղում է։ Բյուջեի ճշգրիտ չափը չեմ նշի, բայց կարող եմ ենթադրել, որ առաջատար ակումբներն ունեն տարեկան մինչև 5 միլիոն դոլար շրջանառություն»,- ասել է Նշան Դեպել յանը «championat» թերթի թղթակից Օլեգ Լիսենկոյին տված հարցազրույցում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում