Բնակիչները մշտապես իրենց ջերմ, դրական արձագանքն են փոխանցել Քրիստոսի արձանի գաղափարի և կառուցման վերաբերյալ.Արմեն Մանուկյան
SOCIETYԱրմեն Մանուկյանն իր ֆեյբուքյան էջում գրել է.
Արդեն տևական ժամանակ է, ինչ Գագիկ Ծառուկյանի կողմից հայտարարված Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան֊-համալիրի կառուցման միտքը մեծ իրարանցում է առաջացրել։
Հնչում են ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ տեսակետներ, որոնք իհարկե իրավունք կունենային գոյություն ունենալ, եթե չլինեին ուղղորդված կոնկրետ կենտրոնների կողմից:
Լինելով ԲՀԿ Մարզային կառույցների համակարգման գրասենյակի ղեկավար` հաճախ եմ լինում մարզերում, որտեղ հանդիպումներ եմ ունենում ոչ միայն կուսակցության ակտիվի, այլ նաև մարզերի բնակիչների հետ, լսում նրանց խնդիրները, կարծիքներն ու առաջարկությունները և ինձ մոտ կարծիքները ձևավորվում են քաղաքացիների հետ անմիջական շփումների արդյունքում, այլ ոչ թե սոցիալական ցանցերից տիրաժավորվող ապատեղեկատվությունից։
Այս ամիսների ընթացքում հանդիպումների ժամանակ բնակիչները մշտապես իրենց ջերմ, դրական արձագանքն են փոխանցել Քրիստոսի արձանի գաղափարի և կառուցման վերաբերյալ։ Գրեթե բոլոր գրասենյակներից ստանում ենք զանգեր, որ բնակիչներն իրենց պատրաստակամությունն են հայտնում կամավոր մասնակցելու արձանի շինարարական աշխատանքներին։ Արդեն, իսկ ունենք բազմաթիվ կամավորագրված քաղաքացիներ, որոնց թվում նույնիսկ թոշակառու անձինք, ում անձնական ցանկությունն է՝ իրենց ուժերի ներածին չափով մասնակցություն ունենալ համահայկական այս նախագծին՝ շինարարության մեկնարկը տալուն պես։
Հարգելի՛ հայրենակիցներ, ինչպես նշել է նախաձեռնության հեղինակ Գագիկ Ծառուկյանը.
«Փրկչի արձանը ամբողջ Հայաստանի համար է, ողջ հայ ժողովրդի համար է. այն օգուտ է տալու ողջ պետությանը»։
Հարկ եմ համարում նաև ընդգծել տուրիզմի ֆակտորը, մեկ անգամ չէ, որ ասվել է՝ Քրիստոսի արձանը տուրիզմի ուժեղ խթանիչ է դառնալու, քանզի մեր երկիրը կրոնական տուրիզմի ակտիվ կենտրոն է: Տուրիզմը ցանկացած երկրի տնտեսության զարգացման կարևորագույն աղբյուր է:
Այնպես, որ սոցիալական ցանցերի միջոցով մի փորձեք խեղաթյուրել իրականությունը, ժողովրդի կարծիքն էլ մի մանիպուլացրեք:
Այցելե՛ք մարզեր և կտեսնեք որն է ժողովրդի կամքը այս հարցում:

1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



