Թուրքիան շարունակում է առաջ մղել իր դարավոր երազանքները և միակ խոչընդոտը մնում է Հայաստանը. Արտակ Զաքարյան
BLOGԱրտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
Երկար ժամանակ է, Հարավային Կովկասն ինտենսիվ քաղաքական ու ռազմական զարգացումների հիմնական թիրախ է դարձել, և երկու ուղղություններով էլ այսօր բախվում են բոլոր ուժային կենտրոնների ուղղակի և անուղղակի շահերը: Այն, ինչ տեղի է ունենում արևելաեվրոպական տարածաշրջանում, միայն Ուկրաինայով չի սահմանափակվի, կունենա տարբեր փոխակերպումներ, տարբեր ուղղություններով, բայց այդ ուղղության վրա շահերի բախումներն իրենց զգացնել են տալու երկար ժամանակ: Դա հենց այն հիմնական բախման կետն է, որը բերելու է նոր աշխարհակարգի, նոր աշխարհաքաղաքական հավասարակշռումների ու համաձայնությունների:
Հարավային Կովկասը, ինչպես միշտ, բոլոր աշխարհաքաղաքական զարգացումներում, բոլոր համաշխարհային պատերազմներում, բոլոր քաղաքական, տեկտոնական, գլոբալ ցնցումների ու բախումների ժամանակ, եղել է հիմնական թեժ խաչմերուկներից մեկը, որտեղ գլոբալ դերակատարները ձգտել են հարմար տեղավորվել: Ռուսաստանին այս տարածաշրջանից դուրս մղելու ցանկություններն ու ձգտումները չեն դադարում: Հիմա էլ դա կրկին ցանկանում են անել Թուրքիայի միջոցով:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



