«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտնել է գազամատակարարման անջատումների մասին
SOCIETY«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 21-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Նորավան գյուղի գազասպառողների գազամատակարարումը:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Հուշարձան» թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Մաշտոցի, Աղյուսագործների, Ռաֆֆու փողոցներով պարփակված առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն՝ Ճոճկան գյուղի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



