Տերյան փողոցի շենքերից մեկի տանիքի երկաթյա ծածկը թուլացել և կախվել է․ ԱԻՆ
SOCIETYՀուլիսի 22-ին, ժամը 17:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Երևանի Տերյան փողոցի թիվ 1 շենքի տանիքի երկաթյա ծածկը թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները տանիքի թուլացած երկաթե թիթեղները՝ իրենց ամրակապիչներով (18 քմ), ամրացրել են տանիքին, իսկ կախված թիթեղները (24 քմ)՝ ապամոնտաժել։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine



