Ռուսաստանին COVID-19-ի նոր ալիք է սպառնում
INTERNATIONAL NEWSԲժշկական գիտությունների դոկտոր, իմունոլոգ, հատկապես վտանգավոր վարակների գծով մասնագետ Վլադիսլավ Ժեմչուգովն ասել է, որ այժմ Ռուսաստանում կարելի է խոսել COVID-19-ի նոր ալիքի մոտեցման մասին։ Փորձագետն այն անվանել է համաճարակի «պոչ»։
«Կարելի է ասել, որ նոր ալիք կա, բայց դա վտանգավոր չէ։ Եթե նայեք, մահացությունը չի ավելանում, նույնիսկ նվազում է։ Սա այն է, ինչ ես անվանում եմ համաճարակի «պոչը», քանի որ վիրուսի նոր ենթատեսակները կվերացնեն COVID վիրուսների նախկին ավելի վտանգավոր ենթատեսակների բոլոր նախկին մնացորդները», – զգուշացրել է Ժեմչուգովը։
Ավելի վաղ իմունոլոգը մեկնաբանել էր Ռուսաստանում ВА.2.75 կորոնավիրուսի օմիկրոն շտամի նոր ենթատեսակի ի հայտ գալը, որն ավելի հայտնի է որպես «կենտավր»։ Նա այս վարակն անվանել է «համաճարակի պոչ» և «կորոնավիրուսային համաճարակի վերջ»։ «Որևէ սահմանափակումների և դիմակ-ձեռնոցների միջոցների վերսկսման կարիք չկա»,- ընդգծել է բժիշկը։