Ռոնալդուն դեռ Լիսաբոնում է եւ չի ցանկանում միանալ «Մանչեսթեր Յունայթեդին»
SPORTԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դեռ չի միացել հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմին։ 37-ամյա ֆուտբոլիստը Լիսաբոնում սպասում է իր գործակալ Ժորժե Մենդեշի հետագա ցուցումներին։
Ռոնալդուն չի ցանկանում վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»։ Նա պատրաստ է նաեւ աշխատավարձի 30 տոկոս կրճատմամբ, միայն թե հաջորդ մրցաշրջանում հանդես գա Չեմպիոնների լիգայում, հաղորդում է Football Daily-ն։ «Մանչեսթեր Յունայթեդը» հանդես է գալու Եվրոպայի լիգայում։
Ռոնալդուի պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



