PKK-ի հարձակումից թուրք սպա է վիրավորվել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամները շարունակում են հարձակումներ իրականացնել թուրքական ուժային կառույցների ներկայացուցիչների նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Թուրքիայի քրդաբնակ Շըրնաք քաղաքում քուրդ զինյալները հարձավել են խանութից տուն վերադարձող թուրք սպա Ահմեթ Յաշարի վրա: Վերջինս կրծքավանդակի ձախ հատվածից վիրավորվել է, նրա կյանքը վտանգի մեջ է:
Քուրդ զինյալների այս հարձակումից հետո թուրքական իրավապահ մարմինները նրանց հայտնաբերելու նպատակով լայնածավալ գործողություններ են սկսել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



