Yerevan, 16.May.2026,
00
:
00
BREAKING


Մեկնարկում է Ավետիք Չալաբյանի դատաքննությունը. հետհայացք Չալաբյանի կենսագրությանն ու քաղաքական հայացքներին

VIDEO

Այսօր` ս.թ. հուլիսի 26-ին, ժամը 13:00 Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն, Նորք-Մարաշ» նստավայրում (Տիգրան Մեծի պող., 23/1 շենք) մեկնարկում է քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի դատաքննությունը: Դատաքննությունն ընթանալու է վիճահարույց գործերով հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ: Պաշտպանական խմբի միջնորդությամբ դատաքննությունը դռնբաց է լինելուՆշենք, որ Չալաբյանի պաշտպանական խումբը նախաքննության ապօրինությունների ողջ ընթացքը ներկայացրել է ինչպես պարբերական մամուլի ծանուցումներով, այնպես էլ ապօրինությունների մասին ամբողջական զեկույցով, որն ուղարկվել է միջազգային և տեղական իրավապաշտպան կազմակերպություններին

Դատաքննության մեկնարկին Չալաբյանի հանրային պաշտպանական խումբն առաջարկում է հետհայացք գցել Ավետիք Չալաբյանի կենսագրությանն ու քաղաքական հայացքներին` հասկանալու համար ով է Ավետիք Չալաբյանն ու ինչու է ենթարկվում քաղաքական հետապնդման

Ավետիք Չալաբյանը ծնվել է 1972 Երևանում, ֆիզիկոսների ընտանիքում։ 1989-1994թթ սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում, որը ավարտել է գերազանցության դիպլոմով։ Աշխատել է որպես Էկոնոմիկայի նախարարության առևտրի համաշխարհային կազմակերպության անդամակցության վարչության պետ, եղել է Հայաստանի անդամակցության համար բանակցող թիմում։ Այնուհետև մեկնել է ԱՄՆ, որտեղ 1999-2001 սովորել է Հյուսիսային Կարոլինայի համալսարանում (UNC Chapel Hill, Kennan Flagler Business School), ստացել է բիզնեսի մագիստրոսի կոչում, ճանաչվել է տարվա լավագույն ուսանող։ 

Համալսարանն ավարտելուց հետո 2001-2020 թթ աշխատել է “McKinsey & Company” համաշխարհային առաջատար խորհրդատվական ընկերության Մոսկվայի գրասենյակում, որտեղ խորհրդատուից մինչև ավագ տնօրենի ճանապարհ է անցել։ “McKinsey & Company”-ում նա ղեկավարել է ընկերության համաշխարհային մետալուրգիական պրակտիկան, և լայնորեն հայտնի է դարձել համաշխարհային մետալուրգիական շրջանակներում արդյունավետության բարձրացմանն ուղղված տրանսֆորմացիոն ծրագրերով: Հանդիսացել է տրանսֆորմացիոն թեմաների ճանաչված խոսնակ՝ մասնակցելով տասնյակ համաշխարհային արդյունաբերության և տնտեսական համաժողովների:

2020-2022 հանդիսացել է «Մետինվեստ» խոշոր միջազգային մետալուրգիական ընկերության տնօրենների խորհրդի անդամ։  

Միջազգային բիզնես խորհրդատվության կարիերային զուգահեռ Հայաստանում նա հիմնադրել և ներգրավված է եղել բազմաթիվ զարգացման ծրագրերում Հայաստանում, մասնավորապես կրթության, տնտեսական մրցունակության զարգացման, հայրենադարձության և բանակաշինության ոլորտներում։ 2008 թվականին նա միացել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի խորհրդին, որում կարևոր դերակատարում է ունեցել կառավարության կողմից Հայաստանի զբոսաշրջության զարգացման առաջին ծրագրի ընդունման գործում։

2010 թ-ին միացել է «Այբ» հիմնադրամին որպես աջակից և բարերար։ 2012 թ-ին համահիմնադրել է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը (Repat Armenia), որն աջակցում է հայրենադարձությանը և օգնում հայրենիք վերադարձողներին իրենց մասնագիտական և սոցիալական ինտեգրման հարցում: Հիմնադրամի ստեղծման օրվանից, Ավետիքը հանդիսանում է հոգաբարձուների խորհրդի անդամ։ 

2013-ին, մտահոգված լինելով Հայաստանի անվտանգության սպառնալիքների աճով, Ավետիքը նախաձեռնել է «Արար» հիմնադրամի ստեղծումը, որի առաքելությունն է աջակցել Հայաստանի առջև ծառացած, հատկապես, անվտանգային հիմնախնդիրների լուծմանը: Ստեղծման օրվանից «Արար»-ը մի շարք նորամուծություններ է առաջ քաշել և ներդրել պաշտպանության ոլորտում՝ հատկապես կենտրոնանալով զինծառայողների անվտանգության, քաղաքացիական պաշտպանության և պաշտպանության կարիքների համար ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման վրա: 2020 թ-ի լայնածավալ ռազմական գործողությունների ավարտից հետո «Արար»-ը կենտրոնացած էր Հայաստանի և Արցախի անվտանգության համակարգերի վերականգնման կրիտիկական ծրագրերի և ռազմարդյունաբերական ներուժի վերականգնման վրա։

Ավետիքը քաղաքականության մեջ կարճատև գործունեություն է ծավալել 2019 թվականին, երբ մի քանի գործընկերների հետ հիմնել է «Ազգային օրակարգ» կուսակցությունը և ղեկավարել նրա քաղաքական ծրագրի մշակումը։ 2020 թ նոյեմբերին, պատերազմից հետո Ավետիքը դուրս է եկել կուսակցության վարչությունից՝ կենտրոնանալու երկրի անվտանգության հրատապ կարիքների վրա։

Ավետիք Չալաբյանը «Համախմբում» շարժման անդամ է։

2020թ սեպտեմբերին ընտանիքի հետ վերջնականապես տեղափոխվել է Հայաստան մշտական բնակության։ Ամուսնացած է, չորս երեխաների հայր է

Ավետիք Չալաբյանին առանց արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը (շահագրգռել մասնակցելու հավաքներին), որը վերաորակման է ենթարկվել ու մեղմացել հուլիսի 1-ից ուժի մեջ մտած նոր քեական օրենսգրքով և առհասարակ ապաքրեական արարք է միջազգային իրավական պրակտիկայում: Ավետիք Չալաբյանի խափանման միջոց ընտրվել է կալանքը:

«Ես կալանավորվել եմ շինծու քրեական գործով, որում բացակայում է որևէ իրական հանցակազմ և որի միակ իրական նպատակն ինձ և ընկերներիս վրա անթաքույց քաղաքական ճնշում գործադրելն է: Բոլոր ինձ ճանաչողները հրաշալի գիտեն, որ ես չեմ կատարել որևէ ապօրինի արարք կամ նույնիսկ գործողություն, որը կարող էր հակասել մեր արժեհամակարգին: Որևէ քաղաքական ճնշում, ակնհայտ մեքենայությունների վրա հիմված որևէ քրեական գործ չեն կարող շեղել ինձ մեր երկրի ու պետականության համար մղվող պայքարից»,-կալանավայրից իր հայտարարությունում նշել էր Ավետիք Չալաբյանը

Ավետիք Չալաբյանի գաղափարներն ու տեսակետը ներակայացված մեկ տեսաշարում

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia