Արամ Գասպարյանի առողջական վիճակն ուղղակի անհամատեղելի է կալանքի հետ. Ելենա Կիրակոսյան
BLOGԵլենա Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Արևմուտքն, իհարկե, իր քաղաքական շահից ելնելով, կարող է ամեն օր ողջունել արդարադատության ոլորոտի բարեփոխումներում Հայաստանի գրանցած «առաջընթացը», սակայն դրանից իրականությունը չի փոխվում:
Դատարաններն այսօր առավել քան երբևէ աշխատում են ոչ թե օրենքի տառով, այլ կամայականության սկզբունքով, իսկ մի խումբ դատավորներ ուղղակիորեն զբաղված են քաղաքական պատվերներ կատարելով:
Երեկ դատարանը որոշեց չփոխել Արամ Գասպարյանի խափանման միջոցը՝ չնայած առկա օբյեկտիվ հիմքերին: Մի կողմ, որ Արամ Գասպարյանի գործը շինծու է և կալանավորումն ունի ոչ թե իրավական, այլ քաղաքական հիմքեր, ծանր վիրահատություն տարած Արամ Գասպարյանի առողջական վիճակն ուղղակի անհամատեղելի է կալանքի հետ:
Սա առաջին դեպքը չի, երբ դատարանը հաշվի չի առնում կալանավորվածի առողջական վիճակը: Եթե Արմեն Գրիգորյանի դեպքից հետո որոշ դատավորներ, այնուամենայնիվ, որոշեցին քաղաքական պատվեր կատարելուց չհատել կարմիր գծեր, դատավոր Ֆրախոյանը շարունակում է մնալ անդրդվելի: Երևի այս քաղաքական պատվերը կատարելու համար ստացած գինը բավականին մեծ է:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



