Եկել եմ՝ ձեզ շոկի ենթարկեմ
LIFEՀաղորդավարուհի և լրագրող Արուսիկ Տիգրանյանն ինստագրամյան իր էջում օրերս հայտնել է, որ հղի է: Հղիության վերաբերյալ կրկին նոր գրառում է արել․
«Եկել եմ՝ ձեզ շոկի ենթարկեմ :Հղիությունը չի նշանակում լինել աշխարհի ամենաերջանիկ մարդը: Հղի լինելու լուրը բացի անսահման երջանկությունից նաև կարա բերի տագնապ, վախ, անվստահություն ու սարսափ: Ուտելիքից զզվելն ու սոված մնալը իրոք կարան էնքան տհաճ լինեն, որ մայրանալու միտքը չփարատի:
Երկու գիծը տեսնելու պահին կարա միանգամից մայրական բնազդ չձևավորվի, ու դեռ շատ երկար ժամանակ շատ հնարավոր ա ոչինչ չզգալ երեխայի նկատմամբ ու չգիտակցել, որ նա կա:
Էմոցիոնալ ոչ ստաբիլ, նյարդային ու խոցելի վիճակը պուպսիկ խենթուկ հղուկ լինել կարա չլինի, և ընդհակառակը` շատ տհաճ անդուր ու անդիմադրելի ա: Նույնիսկ եթե դա հորմոնալ փոփոխությունից ա կախված, չի կարելի կատակներ անել մարդու նյարդային վիճակի մասին:
Կան մարդիկ, որոնց համար երեխա ունենալը շատ հաճելի ու սիրուն, ցանկալի մի բան ա, բայց ոչ կյանքի մեծագույն ձեռքբերում: Առհասարակ ձեռքբերումը էն ա, ինչին դու ինքդ ես հասել, ոչ թե ուղղակի բնությունն ա ընձեռել հնարավորություն:
Եթե դուք երեք երեխա եք ունեցել, դեռ չի նշանակում, որ միանշանակ գիտեք, թե ինչ ա զգում դիմացինը և ինչի կարիք ունի:
Ինչի եմ գրում էս ամեն ինչը: Քանի որ մարդկանց ուռճացված ու ոչ ադեկվատ պատկերացումը էս թեմայի շուրջ ավելի ա դժվարացնում էս առանց էդ էլ ոչ հեշտ փուլը:
Ու հա, էսքանը գիտակցել չի նշանակում չսիրել երեխային, դա նշանակում ա լինել ՄԱՐԴ ու ընդունել ամեն ինչ իր բոլոր կողմերով»: