Հայաստանը բարձր է գնահատում Մարոկկոյի հետ ձևավորված բարեկամական կապերը․ Վահագն Խաչատուրյան
POLITICSՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի Թագավորության թագավոր Մուհամմադ Վեցերորդին երկրի ազգային տոնի՝ Գահակալության օրվա առթիվ:
Նախագահի ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Վերջերս լրացավ Հայաստանի և Մարոկկոյի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Հայաստանը բարձր է գնահատում այս տարիների ընթացքում Մարոկկոյի հետ ձևավորված բարեկամական կապերը:
Լիահույս եմ, որ մեր երկրների միջև հարաբերությունները զարգացնելու փոխադարձ պատրաստակամությունը կնպաստի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով համագործակցության հետագա ընդլայնմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



