Դոնբասից բնակիչների պարտադիր տարհանում կիրականացվի․ փոխվարչապետ
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտարարել է, որ երկրի իշխանությունները մտադիր են Դոնբասի այն հատվածի բնակիչների պարտադիր տարհանում իրականացնել, որը վերահսկում է Կիևը։
Նա պարզաբանել է, որ այս տարածքներում գազամատակարարում և պատշաճ էլեկտրամատակարարում չկա։ «Քաղաքացիական պաշտպանության օրենսգրքի 33-րդ հոդվածը սահմանում է այդ պայմաններում տարհանման մասին, որը պարտադիր է։ Կարծում եմ, որ դա ընտանիքի յուրաքանչյուր չափահաս անդամի պարտականությունն է: Դոնեցկի մարզում 52000 երեխա կա, նրանց պետք է տարհանել, նրանք չեն կարող մահացու վտանգի ենթարկվել ձմռանն առանց ջերմության, լույսի, առանց ջեռուցման հնարավորության»,- շաբաթ օրը նրա խոսքը մեջբերել է ՈՒՆԻԱՆ-ը։
Վարչապետը հավելել է, որ «եթե քաղաքացին հրաժարվի պարտադիր տարհանումից, ապա պետք է ստորագրի, որ հասկանում է և տեղյակ է բոլոր հետևանքների մասին և անձամբ է պատասխանատու իր կյանքի համար»։
Հինգշաբթի օրը Վերեշչուկը հայտարարել էր Դոնբասի հատվածից մարդկանց տարհանման շտաբ ստեղծելու մասին և կոչ էր արել բնակիչներին մեկնել երկրի կենտրոնական և արևմտյան շրջաններ։