Գյումրիի քաղաքապետարանին պատկանող շինություններից մեկում հրդեհ է բռնկվել
SOCIETYՕգոստոսի 1-ին, ժամը 03։52-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի երկաթգծի կայարանում գտնվող պահեստային շինության տանիքում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին և քաղաքապետարանին պատկանող «Կայարանամերձ» հրապարակում գտնվող օժանդակ շինությունների տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:17-ին, մարվել՝ 07:03-ին: Այրվել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող պահեստների տանիքը (մոտ 30 քմ), քաղաքապետարանին պատկանող շինության տանիքից մոտ 15 քմ, ոչ բնակելի տնակի ինքնաշեն հատվածը (մոտ 70 քմ) և տնակից մոտ 10 քմ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



