«Չեմ ուզում հետ գնամ». Օֆին՝ Հայաստանի պատմամշակութային վայրերն այցելելու մասին (լուսանկարներ)
LIFEԱմիսներ առաջ Ամերիկաբնակ ազգությամբ հայ երիտասարդ երգչուհի Օֆին հանրությանը ներկայացավ «Սիրտս պատրաստ ա» տեսահոլովակով, որը համատեղ աշխատանք էր Super Սաքոյի և Հակի հետ: Այժմ երգչուհին աշխատանքային ծրագրերն իրականացնելու նպատակով ժամանել է Հայաստան և իր ինստագրամյան էջում ակտիվ պատմում է Հայաստանում անցկացրած հանգստի մասին:
Երգչուհին ֆոտոշարք է հրապարակել Մայր Հայաստանի արձանի կողքին՝ կից գրելով. «Հայաստանս:
Չեմ ուզում հետ գնամ, կարոտելու եմ»:
Նշենք, որ Tert.am Life–ին տված բացառիկ հարցազրույցում երգչուհին նշել էր, որ Հայաստանում վերջին անգամ եղել է դեռևս 2014 թվականին, իսկ այս այցով բավականաչափ ոգևորված է:
Օֆին նաև հրապարակել է լուսանկարներ Գեղարդի վանք այցելելուց՝ կից գրելով. «Սա իմ Հայաստանն է»:








1
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
2
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan
3
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
4
Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program



