Yerevan, 28.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ակամա հրթիռակոծում

INTERNATIONAL NEWS

Hraparak-ը գրում է

Ուկրաինայի և Ռուսաստանի իշխանությունները համակարծիք են, որ Դոնեցկի մարզի Ելենովկա ավանի քննչական մեկուսարանի շինություններից մեկի ավերվելու պատճառը պետք է հետաքննվի միջազգային փորձագետների կողմից: Այն ավերվել էր հուլիսի 29-ի կեսգիշերին՝ ըստ ռուսական կողմի՝ ամերիկյան HIMARS հրթիռային համակարգով, իսկ ըստ ուկրաինացիների՝ ռուսների կողմից: Ամերիկյան ֆինասավորմամբ լրատվական կայքի վարկածով էլ՝ շենքը պայթեցվել է ներսից (անհայտ լրատվամիջոցներին հղում անելով): Մեկուսարանին հասցված հարվածի հետևանքով այնտեղ պահվող 193 ուկրաինացի ռազմագերիներից զոհվել է առնվազն 53-ը, ծանր վնասվածքներ ստացել 73-ը: Ռուսաստանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին հայտնել է Ելենովկայում քննչական մեկուսարանի գնդակոծման համար Կիևի պատասխանատվության մասին և սպասում է կատարվածի գնահատականին, հայտարարել է այդ կառույցի ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դ. Պոլյանսկին։ Պոլյանսկին ընդգծել է, որ ՄԱԿ-ը չպետք է խուսափի Կիևի ռեժիմի այս հանցագործությունը դատապարտելուց։ Իսկ ուկրաինական զինված ուժերի (ՈՒԶՈՒ) հրամանատարության համաձայն, «այդ կերպ ռուս օկուպանտները հետապնդում են իրենց հանցավոր նպատակները՝ մեղադրել Ուկրաինային «պատերազմական հանցագործություններ» կատարելու մեջ, ինչպես նաև թաքցնել գերիների խոշտանգումները և մահապատիժները, որոնք նրանք այնտեղ իրականացրել են օկուպացիոն վարչակազմի հրամանով»։ Միաժամանակ ասվել է, որ «թշնամին շարունակում է տեղեկատվական պատերազմ վարելու իր քարոզչական մեթոդները՝ Ուկրաինայի զինված ուժերին մեղադրելու քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության գնդակոծման մեջ՝ դրանով իսկ թաքցնելով սեփական նենգ գործողությունները։ Ուստի Ուկրաինայի զինված ուժերի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության ենթադրյալ գնդակոծման մասին նման հայտարարությունները բացահայտ սուտ են և սադրանք…»:

Փաստորեն, եթե առաջնորդվենք ուկրաինական վարկածով, ապա Ուկրաինայի հարավի՝ ռուսական կողմի ենթակայության տակ անցած Խերսոն քաղաքի մերձակայքի քաղաքացիական ենթակառուցվածք համարվող, Դնեպրի վրա կառուցված Անտոնովյան կամրջի ավերումը հրթիռակոծման միջոցով կատարվել է ռուսական կողմից: Որպեսզի իրենք իրենց համար ստեղծեն լուրջ լոգիստիկ խնդիրներ և ուկրաինացիներին մեղադրեն քաղաքացիական ենթակառուցվածքներն ավերելու մեջ: Էլ չեմ խոսում Դոնեց քաղաքի անընդհատ հրթիռակոծումների մասին: Աստեղ է ասված՝ չգիտես խնդաս թե լաս: Իսկ եթե գործում է «պատերազմում ինչպես պատերազմում» տարբերակը, ապա այդ դեպքում բարոյականության դասեր չեն տալիս: Ինչ մնում է Ելենովկայի քննչական մեկուսարանն ավերելուն, փաստորեն, թշնամի լինելով ուկրաինացիներին՝ ռուսական կողմը թշնամի է նաև ինքն իրեն: Եթե այդպես չլիներ, ապա, ըստ ամերիկյան հարկատուների հաշվին պահվող լրատվամիջոցի ենթադրյալ տեղեկատվության, ներսից չէր ոչնչացնի «Ազով» անվանումով ուկրաինական ազգայնական զորաջոկատի գերի ընկած մարտիկների մի մասին, որոնք հարցաքննվում էին իրենց կողմից: Եվ կարող էին հետաքրքիր և կարևոր տեղեկատվությամբ կիսվել ռուսների հետ: Ի դեպ, Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարել է, որ եթե Կիևն է հարված հասցրել բանտին, ապա դա կատարել է ակամա: «Եթե դա հարված էր ուկրաինական կողմից, ապա ես ձեզ վստահեցնում եմ՝ նրանք չէին ցանկանում դա անել» (աղբյուրը՝ ՌԻԱ Նովոստի): Ոնց որ տվյալ դեպքի համար ուկրաինական տարածքի անընդհատ սկանավորումն արևմտյան արբանյակային միջոցներով որևէ արդյունք չի տվել: Մոտավորապես նման բան է խոստովանել Սպիտակ տան աշխատակիցներից Ջոն Քիրբին՝ ասելով, որ Միացյալ Նահանգները հետախուզական բավարար տվյալներ չունի այս միջադեպի վերաբերյալ։ Փաստորեն, պատերազմի ժամանակ հնարվոր է նաև ակամա հրթիռակոծում՝ չէին ուզում, բայց այդպես ստացվեց: Ինչպես ասվում է՝ իջե՛ք, տեղ հասանք: Միաժամանակ արձանագրենք, որ Պենտագոնում ավելի ադեկվատ են և չեն ենթադրում, թե ռուսներն են ավերել մեկուսարանը: Ի դեպ, Դոնեցկի դատարանի կողմից մահապատժի դատապարտված բրիտանացի վարձկան Էյդեն Ասլինը ռուսական լրատվական կայքերին հայտնել էր, որ ՈՒԶՈՒ-ն հրետակոծել է այն ազատազրկման այն շինությունը, որտեղ պահվում է ինքը։

Ռուսատյացները, բնականաբար, չեն հավատա, բայց բազմաթիվ գերիներ ներկայացրել են ռազմաճակատի ուկրաինական կողմում տիրող իրավիճակը, ինչը դրական համարել չես կարող: Այնուամենայնիվ, Արևմուտքում դեռևս առկա են մտածելու կարողությունը պահպանած անձինք, ովքեր հասկանում են, որ ռուսական կողմը բացարձակ կարիք չուներ վերացնելու իր ձեռքում եղած գերիներին: Դրանցից մեկը Ռուսաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Սիլվի Բերմանն է, ով ասել է, որ ռուսները պատճառ չունեին հարվածելու Ելենովկայի կալանավայրին, որտեղ պահվում էին ուկրաինացի ռազմագերիները: Նրա կարծիքով, քննչական մեկուսարանում պահվող բանտարկյալները սպասում էին դատավարության, որի արդյունքում նրանք կարող էին դատապարտվել մահապատժի, ինչը նշանակում է, որ «նման եղանակով նրանց սպանելու կարիք չկար»։ Բերմանի դիրքորոշումը պաշտպանել է ֆրանսիացի պաշտոնաթող գնդապետ Միշել Գոյան, ով նույնպես կասկածի տակ է դրել ռուսամետ ուժերի կողմից կալանավայրը գնդակոծելու Կիևի վարկածի իսկությունը: Վերլուծելով միջադեպը՝ նա նշել է, որ իմաստ չի տեսնում Ռուսաստանի և նրա դաշնակիցների համար՝ «ռմբակոծել իրենց վերահսկողության տակ գտնվող բանտը», հաշվի առնելով, որ դատավարություն էր նախապատրաստվում ուկրաինացի գերիների նկատմամբ։ Ավելացնեմ, որ պաշտոնաթող գնդապետն այնքան միամիտ է, որ չի ընկալում՝ երբ Արևմուտքին անհրաժեշտ է, ապա մարդկային տրամաբանության տեսակետից անիմաստ երևույթները ևս կարող են հիմնավորման դեր կատարել. կարևորը դրանց վստահելն է: Հ.Գ.

Ընթերցողն անշուշտ նկատում է, որ ուկրաինական թեմաների վերաբերյալ հիմնականում օգտվում եմ ռուսական աղբյուրներից: Սակայն դա իմ մեղքը չէ, որովհետև ռուսերենով արևմտյան լրատվամիջոցներում պրոպանգանդիստական բնույթի նյութերից բացի այլ տեղեկատվություն փնտրելն ուղղակի իմաստ չունի: Դա նույնն է, ինչ 44-օրյա պատերազմում մատուցվում էր մեզ մեր իշխանության կողմից՝ միայն թե հակառակ ուղղվածությամբ: 

Անվճար Էլ. էներգիան արդեն հասանելի է բոլորին, անցե՛ք այս հղումով և համոզվեք ինքներդ՝ https://4q5w.short.gy/Solaron

Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community