Հայաստանը նոր միջպետական ամբողջական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ՝ ընդդեմ Ադրբեջանի
POLITICSՍ.թ. հուլիսի 27-ին Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել նոր միջպետական ամբողջական գանգատ ընդդեմ Ադրբեջանի: Այս մասին հաղորդում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը:
Նշված գանգատը, ի թիվս այլնի, վերաբերում է 2022 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության Խրամորթ և Փարուխ գյուղերի ուղությամբ ձեռնարկված ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության իրավունքների խախտմանը, Արցախի Հանրապետության սահմանամերձ գյուղերի բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից հնչեցվող իրական սպառնալիքներին, ինչպես նաև 2021-2022 թվականների ընթացքում Ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության նկատմամբ ուժի կիրառման դեպքերին, որոնց արդյունքում խախտվել է անձանց կյանքի իրավունքը:
1
An unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Des...
2
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
3
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
4
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
5
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD



