Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 74 քաղաքացի
INTERNATIONAL NEWSԻրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 74 քաղաքացի, մահերի թիվը երկրում հասել է 142 հազար 134-ի: Այս մասին հայտնում է IRNA-ն:
Իրանում վերջին 1 օրում գրանցվել է վիրուսի 9350 նոր դեպք, 1431 մարդ հոսպիտալացվել է:
Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ գրանցված ընդհանուր 7 մլն 410 հազար 75 դեպքից 7 մլն 84 հազար 659-ը առողջացել կամ դուրս են գրվել հիվանդանոցներից: 1313 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 64 մլն 807 հազար 818 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 58 մլն 180 հազար 501 քաղաքացի, իսկ երրորդ՝ խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 30 մլն 295 հազար 46-ի:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



