Աֆղանստանի նախագահ. Խորհրդարանական ընտրությունները կկայանան 2016թ.
INTERNATIONAL NEWSԱֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանի Ահմադզայը հայտարարել է, որ երկրի խորհրդարանական ընտրություններն ու շրջանային խորհրդի ընտրությունները կայանալու են 2016թ., հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը։
«Խորհրդարանական ընտրություններն ու շրջանային խորհրդի ընտրությունները կկայանան եկող տարվա ամռանն ու աշնանը»,- ասել է նա։
Նա նաեւ հայտնել է, որ ընտրությունների կոնկրետ օրը ավելի ուշ կհայտարարվի Անկախ ընտրական հանձնաժողովի կողմից։
Աֆղանստանի խորհրդարանի լիազորությունների ժամկետը լրացել էր 2015թ. հունիսի 22-ին, սակայն անվտանգության նկատառումներով որոշում էր կայացվել հետաձգել նոր ընտրությունները։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



