Էրդողանը մեկնել է Սոչի
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթ մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Սոչի, գրում է Anadolu-ն։
Ինքնաթիռն օդ է բարձրացել Ստամբուլից տեղական ժամանակով ժամը 13:00-ին։
Ուղևորության ընթացքում Էրդողանին ուղեկցում են արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և այլ պաշտոնյաներ:
Էրդողանը Սոչիում կհանդիպի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։ Տեղի կունենա մտքերի փոխանակում երկկողմ կապերի վիճակի և հեռանկարների շուրջ։ Քննարկվելու են տարածաշրջանային և միջազգային գործընթացները։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



