Արցախի պետնախարարը Ստեփանակերտում շրջել է աշխատանքի տոնավաճառի տաղավարներով
SOCIETYԱրցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 6-ին մասնակցել է սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կազմակերպած «Աշխատանքի տոնավաճառ»-ի բացման արարողությանը, որը մի հարկի տակ է համախմբել 200 մասնագիտությունների գծով 1500-ից ավելի աշխատողի կարիք ունեցող 61 գործատուի և բազմաթիվ աշխատանք փնտրողների:
Այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Զգալով աշխատանքի առաջարկի ու պահանջարկի մեծ ծավալը՝ որոշում ենք կայացրել աշխատանքի տոնավաճառի միջոցով կազմակերպել գործատուների և աշխատանք փնտրողների հանդիպումը: Հույս ունենք, որ աշխատանք փնտրող մեր համաքաղաքացիներն ու գործատուները կգտնեն իրար և փոխշահավետ պայմանավորվածության կհանգեն: Դա կլինի կառավարության աջակցությունը և՛ սոցիալական խնդիր լուծելու, և՛ տնտեսության զարգացմանը խթան ապահովելու համար»,- իր խոսքում նշել է Արտակ Բեգլարյանը:
Պետական նախարարն ընդգծել է աշխատանք և աշխատող գտնելու գործընթացի դյուրացման, զբաղվածության ոլորտում որակավորման բարձրացման և այլ հարակից ուղղություններով ԱՀ կառավարության շարունակական ջանքերի իրականացման վճռականությունը:
Ա.Բեգլարյանը գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ շրջել է բոլոր տաղավարներով, շփվել գործատուների և աշխատանք փնտրող քաղաքացիների հետ, ծանոթացել տեղեկատվական տեխնոլոգիաների, սպասարկման, շինարարության, արտադրության, կրթության, առողջապահության և այլ ոլորտներում առկա աշխատատեղերի ցանկին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



