ԱՄՆ-ն պետք է հրաժարվի այն պատրանքից, որ Թայվանի օգնությամբ կարող է վերահսկել Չինաստանը. ՉԺՀ ՊՆ
INTERNATIONAL NEWSՉինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցյանը հայտարարել է, որ ՉԺՀ-ն կոչ է արել Միացյալ Նահանգներին հարգել Պեկինի շահերն ու հրաժարվել Թայվանի օգնությամբ Չինաստանի նկատմամբ վերահսկողություն սահմանելու պատրանքից։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում անելով ՉԺՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքին։
«ՉԺՀ-ն կոչ է անում ԱՄՆ-ին իսկապես հաշվի նստել Պեկինի գերակա շահերի ու լուրջ մտահոգությունների հետ, հրաժարվել այն պատրանքից, որ իրենք կարող են օգտագործել Թայվանը Չինաստանի նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար, և սխալ ճանապարհով ավելի ու ավելի հեռու չգնալ», - հայտարարել է Ու Ցյանը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին նախորդ շաբաթ այցելել է Թայվան, ինչին նախորդել են Չինաստանի նախազգուշացումներն այն մասին, որ Պեկինը վճռականորեն կպաշտպանի իր ինքնիշխանությունը, քանի որ Թայվանն իր տարածքն է համարում։ Տարածաշրջանում այժմ Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի զորավարժություններն են անցկացվում, մինչդեռ ԱՄՆ ռազմածովային ուժերն իր ավիակիրներն է մոտեցնում Թայվանի ափերին։
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունն իր բողոքն է արտահայտել Փելոսիի ինքնաթիռի՝ Թայվանում վայրէջք կատարելուց հետո, մինչդեռ Ներկայացուցիչների պալատի խոսնակն իր հերթին հայտարարել է, որ իր այցը Թայվանի ժողովրդավարությանն ԱՄՆ-ի ցուցաբերած աջակցության ապացույցն է։