«Չելսին» շնորհավորել է Պետր Չեխին
SPORTԼոնդոնի «Չելսին» շնորհավորել է Լոնդոնի «Արսենալի» դարպասապահ Պետր Չեխին Պրեմյեր լիգայի ռեկորդի կապակցությամբ։
Չեխը, դարպասն անառիկ պահելով «Բորնմութի» դեմ Անգլիայի առաջնության 19-րդ տուրի խաղում, դարձել է Պրեմյեր լիգայում ամենաշատ «չոր» խաղեր անցկացրած դարպասապահը։
Դա 33-ամյա դարպասապահի 170-րդ առանց գոլի հանդիպումն էր Պրեմյեր լիգայում, որում նա անցկացրել է 9 տարի եւ 352 խաղ պահանջվեց ռեկորդ սահմանելու համար: Չեխը գերազանցեց Դեւիդ Ջեյմսի ռեկորդը: Անգլիացի դարպասապահը Պրեմյեր լիգայում 25 տարում անցկացրել է 572 հանդիպում եւ գոլ բաց չէր թողել 169 խաղերում:
Հիշեցնենք, որ մինչեւ «Արսենալ» տեղափոխվելը Պետր Չեխը 2004-2015-ը հանդես է եկել Լոնդոնի «Չելսիում»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



