Պենտագոնը հայտարարել է փարիզյան հարձակումների հետ կապ ունեցող ահաբեկիչներից մեկի ոչնչացման մասին
INTERNATIONAL NEWS«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկը, ով «ուղղակի» կապեր է ունեցել Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ, ոչնչացվել է Սիրիայում տեղի ունեցած օդային հարվածների արդյունքում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին հայտնել են Պենտագոնում:
ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչ, գնդապետ Սթիվ Ուորենի խոսքերով՝ Շարաֆ ալ-Մուադանը ոչնչացվել է դեկտեմբերի 24-ին:
«Նա Սիրիայում ԻՊ ներկայացուցիչ էր ու փարիզյան ահաբեկչության հետ կապ ունեցող ահաբեկչական բջջի ղեկավար Աբդելհամիդ Աբաուդի հետ ուղղակի կապեր ուներ»,- հայտարարել է Ուորենը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



