«Իմ կյանքի ամենամեծ օրհնությունը քո սիրով և իմաստությամբ շրջապատված լինելն է». Լևոն Արոնյանի շնորհավորանքը մոր՝ 75-ամյակի կապակցությամբ
LIFEՀայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը հանդես է գալիս ԱՄՆ հավաքականի կազմում Ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մայրիկի լուսանկարը՝ շնորհավորելով նրան․ «Իմ սիրելի մայրիկ։ Այսօր դու դառնում ես 75 տարեկան, և ես ցավում եմ, որ այնտեղ չեմ, որպեսզի անձամբ շնորհավորեմ քեզ։ Իմ կյանքի ամենամեծ օրհնությունը քո սիրով և իմաստությամբ շրջապատված լինելն է: Իմ առաջին մրցաշարերից մինչև կյանքիս ամենավերջին շրջադարձերը, դու ինձ հիշեցնում ես, որ պետք է մարտիկ լինեմ, ինչպես որ կաք՝ մեծանալով գյուղում, ջանասիրաբար սովորելով և մեծ քաղաքում հարգալից աշխատանքի անցնելու ճանապարհով: Շնորհակալ եմ, որ ինձ սովորեցրել ես լինել ներողամիտ, ինքնաքննադատ ու սիրելլ: Իմ կյանքի ամենամեծ ուրախություններից մեկը քեզ հետ ամեն օր խոսելն ու քո կատակներն ու խորհուրդները լսելն է: Ծնունդդ շնորհավոր իմ քաղցր և նուրբ: Աստված քեզ առողջություն և ուրախություն տա»: