Բայդենը ՀԴԲ-ն վերածել է «քաղաքական զենքի»․ ամերիկացի սենատոր
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի տանը ՀԴԲ-ի անցկացրած հետախուզությունից հետո նախագահ Ջո Բայդենը պետք է բացատրություն տա ամերիկացի ժողովրդին։ Այս մասին, ինչպես փոխանցում է Fox News-ը, հայտարարել է հանրապետական սենատոր Ջոշ Հոուլին՝ նշելով, որ երկրի ներկայիս ղեկավարության օրոք այդ վարչությունը փաստացի վերածվել է «քաղաքական զենքի»։
«(ԱՄՆ գլխավոր դատախազ Մերրիկ - խմբ․) Գարլենդը բացատրություն է պարտք ամերիկացի ժողովրդին: Եվ, անկեղծ ասած, Ջո Բայդենը նույնպես։ Որովհետև ես ոչ մի րոպե չեմ հավատում, որ Սպիտակ տունը լիովին անտեղյակ էր այդ ամենից (Թրամփի տանն անցկացված հետախուզությունից - խմբ․): Սա Ջո Բայդենի ՀԴԲ-ն է։ Սա Ջո Բայդենի արդարադատության նախարարությունն է։ Եվ նրանք ամեն քայլափոխի զինել են այդ ՀԴԲ-ին։ Սա վարչակազմ է, որը լիովին դուրս է եկել վերահսկողությունից», - ասել է Հոուլին:
Սենատորի տեսանկյունից՝ այս պարագայում Սպիտակ տան գործողությունները խախտում են ոչ միայն ԱՄՆ սահմանադրությունը, այլև պետության դեմոկրատական նորմերը։ Ինչպես շեշտել է Հոուլին, բացառված չէ, որ սա կապացուցի Միացյալ Նահանգների ներսում խորը կոռուպցիայի առկայությունը։