Ուկրաինայի վարչապետն իր միլիարդը Չեչնիա է փոխադրել
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ իր փողերը Չեչնիայում են պահվում: Նա այսպես է պատասխանել հարցին, ճի՞շտ է, արդյոք, որ այս տարվա ընթացքում նա մեկ միլիարդ է աշխատել:
«Այն միլիարդը, որի մասին դուք ասում եք, Չեչնիա եմ փոխադրել, որպեսզի այնտեղ լավ պահպանեն այն»,- հայտարարել է Յացենյուկը:
Սեպտեմբերին Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հայտարարել էր, որ 1990-ականների կեսերին Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Չեչնիայում պատերազմել է Ռուսաստանի Զինված ուժերի դեմ: Յացենյուկն այս հայտարարությունը «կլինիկական ախտորոշում» էր կոչել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



