Գյումրեցի Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն
SPORTԼեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականի հաշվին երկրորդ ոսկե մեդալը գրանցվեց: Մ17 տարեկան աղջիկների մրցապայքարում փայլուն հանդես եկավ գյումրեցի ծանրորդուհի, 49 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը:
Նա երկամարտի 167կգ (73+94) արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Գյումրեցի մարզուհին արդյունավետ իրացրեց իր բոլոր մոտեցումները և նվաճեց նաև երկու փոքր ոսկե մեդալ:
Հիշեցնենք, որ երեկ ԵԱ պատանեկան առաջնության չեմպիոն էր դարձել գյումրեցի Միքայել Չոլակյանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



