Սիսիանում կայացել է հայ-իրանական մշակութային խոհանոցային «Նավասարդ» փառատոնը
CULTUREՍիսիանում անցկացվել է հայ-իրանական մշակութային խոհանոցային «Նավասարդ» փառատոնը, որի մասնակցել է նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: Այն կազմակերպել են Տուրիզմի հայկական ֆեդերացիան եւ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, Սյունիքի մարզպետարանի, Սիսիանի համայնքապետարանի, ԻԻՀ մշակութային ժառանգության, ձեռնարվեստի եւ զբոսաշրջության նախարարության, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության հետ համագործակցությամբ։
Փառատոնն իրականություն է դարձել նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի զգալի ֆինանսական աջակցությամբ։
Սիսիանի կենտրոնական հրապարակում ու հարակից փողոցներում տեղադրված տաղավարներում ներկայացվել են հայ և իրանական արտադրանք, նաև խոհանոցը, ձեռագործ արհեստների նմուշներ։ Ներկա են եղել հյուրեր ու զբոսաշրջիկներ մարզի և ՀՀ այլ բնակավայրերից, արտասահմանից։
Միջոցառումն ուղեկցվել է գեղարվեստական համարներով, սիսիանցի ու մայրաքաղաքից ժամանած («Բերդ» պարային համույթ) կատարողների ելույթներով։
Հանդիսավոր բացման արարողությանը ներկաներին ողջունել են Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ՀՀ-ում Իրանի դեսպանատան, նախաձեռնող կազմակերպությունների ներկայացուցիչները։
Մարզպետը համայնքի ղեկավարի պաշտոնակատարի հետ շրջել է տաղավարներով, ծանոթացել ներկայացված ցուցադրանքին ու տեղի արտադրողներին։
Միջոցառումը շարունակվել է մինչ ուշ երեկո, իսկ դրա երկրորդ մասը օգոստոսի 11-ի գիշերը տեղափոխվել է «Զորաց քարեր», որտեղ այցելուները դիմավորել են հին հայկական Նոր տարին՝ Նավասարդը։


1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1
4
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
5
Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterpri...



