Ալյասկայում փոքրիկ ինքնաթիռը մխրճվել է շենքի մեջ
SOCIETYԱլյասկայի Անքորիջ քաղաքի կենտրոնում փոքրիկ ինքնաթիռը մխրճվել է շենքի մեջ: Այս մասին հաղորդում է Alaska Dispatch News պարբերականը:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, կործանման արդյունքում ինքնաթիռն այրվել է: Հրշեջներին հաջողվել է արագորեն մարել կրակը: Ականատեսների խոսքով, կործանումից առաջ ինքնաթիռը ցածր բարձրությամբ մի քանի պտույտ է կատարել:
Ինքնաթիռը երկու շենք է վնասել: Պատահարի հետեւանքով առնվազն մեկ մարդ է զոհվել:
Շենքերից մեկում իրավապահ համակարգի գրասենյակներ եւ ուղղիչ հաստատություններ են տեղակայված: Վթարի պահին շենքում մարդ չի եղել:

1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



