Իրանը գլխավոր հյուպատոս է նշանակել Կապանում
POLITICSՍյունիքի մարզի Կապան քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոս է նշանակվել Աբեդին Վարամինը: Այս տեղեկությունը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունից՝ նշելով, որ հետագայում կներկայացվեն նաև լրացուցիչ տեղեկություններ այդ մասին:
Իրանի կառավարությունը 2021 թ. դեկտեմբերի վերջին որոշում էր ընդունել ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին՝ հավանություն տալով Իրանի ԱԳՆ-ի առաջարկին, սակայն հյուպատոսությունը դեռ պաշտոնապես չի բացվել: Տեղեկություններ կան այն մասին, որ հյուպատոսությունը ամենան հավանականությամբ բացվելու է այս տարի՝ 2022 թվականին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



