Յոնաս Հոֆմանը հեռացել է Դորտմունդի Բորուսիայից
SPORTԴորտմունդի «Բորուսիայի» 23-ամյա կիսապաշտպան Յոնաս Հոֆմանը կարիերան շարունակելու է Մենխենգլադբախի «Բորուսիայիում», հաղորդում է դորտմունդյան ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարվելու է մոտ 8 միլիոն եվրո: Հոֆմանը Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր թիմում է հանդես գալիս 2011 թվականից: Նախորդ մրցաշրջանում նա վարձավճարով խաղացել է «Մայնցում», սակայն վնասվածքների պատճառով չի կարողացել ինչպես հարկն է դրսեւորել իրեն:
Ընթացիկ մրցաշրջանում Հոֆմանը մասնակցել է Բունդեսլիգայի միայն 4 հանդիպման եւ դարձել մեկ գոլի հեղինակ: Երիտասարդ ֆուտբոլիստի եւ Մենխենգլադբախի «Բորուսիայի» միջեւ պայմանագիրն ուժի մեջ է լինելու մինչեւ 2020 թվականը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



