Ласковый май խումբը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում
CULTUREЛасковый май երաժշտական խումբը գրանցվել է Գինեսի ռեկորդների խմբում՝ 1980-ականներին ունեցած հայտնիության համար․ տեղեկացնում է gazeta.ru-ն։
Խմբի հիմնադրման առաջին 5 տարիներին խումբը համերգների մոտ 47 մլն տոմս է վաճառել։ Հենց այս փաստն էլ գրանցվել է ռեկորդների գրքում։
Ласковый май խումբը հիմնադրվել է Օրենբուրգում՝ 1986 թվականին։ Խմբի անդամները՝ այդ թվում Յուրի Շատունովը, մանկատան սաներ էին։
Խումբը Օրենբուրգից Մոսկվա էր տեղափոխվել, որտեղ էլ շարունակել էր ստեղծագործել։
Նրանք ոչ միայն ռեկորդային թվով ունկնդիրներ ունեին, այլև բազմաթիվ համերգներով էին հանդես գալիս․ խումբը կարող էր 1 ամսում 40 անգամ բեմ բարձրանալ։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



