Ռեալի դեմ արշավ է ընթանում. կատարվող ամեն ինչ ծրագրված ակցիա է. Բենիտես
SPORTՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը կիսվել է ակումբի հասցեին հնչող քննադատության մասին:
-«Ռեալի», Ֆլորենտինո Պերեսի և իմ դեմ արշավ է ընթանում: Կատարվող ամեն ինչ ծրագրված ակցիա է:
Գիտեի, որ մի ակումբ եմ տեղափոխվում, որի շուրջ ամեն ինչ չափազանցվում է: Մարզչական աշխատանքում եմ արդեն 30 տարի, 1400 խաղ եմ անցկացրել: Գիտեմ գործի էությունը և թե ինչպես լուծել նման խնդրները: Հարկավոր է կենտրոնանալ աշխատանքի վրա: Գիտեմ, որ ոչնչի վրա չպետք է շեղվեմ:
Մեր թիմը շատ ավելի ուժեղ է, քան շատերը կարծում են: Որոշ խաղերում դա ցուցադրել ենք:
Իմ որոշուներում անձնական դրդապատճառ են տեսնում: Այդ պատճառով շշուկներ են հայտնվում: Մեր դեմ արշավն ակնհայտ է:
Թիմի հետ իմ հարաբերությունները շատ ավելի լավ են, քան մամուլում գրում են: Ինչ-որ մեկն ավելի գոհ է, բայց դա հատուկ է ցանկացած ակումբի: Դրա վրա ուշադրություն չեմ դաձնում, քանի որ իմ աշխատանքը ֆուտբոլիստներից առավելագույնը քաղելն է:
Մեր թիմը կազմված է 24 ֆուտբոլիստներից և յուրաքանչյուր խաղում նրանցից 13-ը ստիպված են չխաղալ: Ըստ երևույթին մարդիկ մտածում են, որ եթե ֆուտբոլիստը մնացել է պահեստայիննների նստարանին, ուրեմն ես անձնական դրդապատճառից ելնելով որոշում եմ կայացրել, սակայն դա մասնագիտական է:
Հիմնական կազմում կարող եմ միայն 11 խաղացող ընդգրկել, և եթե որևէ մեկը ցանկանում է ինձ կամ ակումբին վնաս հասցնել, ես դրա դեմ ոչինչ չեմ կարող անել: Կարող եմ միայն շարունակել աշխատել»,- հայտարարել է իսպանացի մասնագետը: