Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Արցախի ղեկավարությունը պետք է ազնվորեն պատմի դավադրության մասին

ANALYSIS

Հայ քաղաքական դասը, խոսելով Բաքվի սադրանքների ու սպառնալիքների մասին, նշում են, որ դրանք ուղղված են Արցախի հայաթափմանը։ Արցախում էլ ասում են, որ Բաքվի սադրիչ գործողություններն ուղղված են արցախցիներին ստիպելու լքել իրենց տները և «վարկաբեկելու ռուս խաղաղապահներին»։

Ալիևը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում Ղարաբաղի կարգավիճակի քննարկում չկա, այլ միայն՝ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, որը, ըստ նրա, ապահովելու է Բաքուն։

Այսինքն՝ Ալիևի և ՌԴ ՊՆ-ի նպատակը, որի հետ Ալիևը քննարկում է բոլոր հարցերը, այս փուլում հայերին ենթարկելն է «Բաքվի երաշխիքների» ներքո։ Դատելով Հայաստանի ղեկավարության հայտարարություններից՝ Երևանը համաձայն է այս պահանջի հետ. Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Ղարաբաղի հարցը տարածքի խնդիր չէ, այլ Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության, և եթե «Բաքուն և Մոսկվան երաշխավորում են արցախահայության անվտանգությունը, ապա հայկական բանակի մարտական ​​հերթապահության կարիք չի լինի»։ Իսկ իշխանական շրջանակներն անկեղծորեն ասում են, որ եթե ընտրություն լինի Հայաստանի ու Արցախի միջև, ապա Երևանը պետք է զոհաբերի Արցախը։

Եթե ​​իրերն անվանում ենք իրենց անուններով, ապա Բաքուն, Մոսկվան և երևանյան քաղաքական դասը համաձայնության են եկել Արցախը Ադրբեջանի «երաշխիքների տակ» հանձնելու շուրջ՝ ինչ որ բուտաֆորիկ հեռանկարներով։ Միեւնույն ժամանակ, այս «տարբերակով» Բաքուն կխուսափի միջազգային հնարավոր արձագանքներից։

Այս ֆոնին, Արցախի հայաթափման վերաբերյալ աղմուկը փարիսեցիություն է, որով փորձում են կոծկել դավաճանությունն Արցախին, 30-ամյա պայքարին, հազարավոր զոհերին։

Արցախի ղեկավարությունը հորդորում է մարդկանց «զինվել ամուր համբերությամբ և չշեղվել Արցախի անկախության ճանապարհից»՝ խոստանալով ամրապնդել կապերը ռուսական կոնտինգենտի հետ։ Թեեւ Փառուխից հետո Արցախում ռուսական կոնտինգենտին ոչ ոք չի հավատում՝ անընդհատ նոր «անակնկալների» սպասելով։

Միջազգային ճգնաժամային խումբը նշում է, որ Բաքվի վերջին առաջխաղացումից մի քանի օր առաջ Լաչինի միջանցքի երկայնքով ռուսական զորքի պարեկությունը դադարեցվել է դեռևս անհայտ պատճառներով։ «Խաղաղապահները հաճախ իրենց անզոր են զգում, բոլորն էլ հասկանում են, որ Ռուսաստանն այսօր ավելի թույլ է, քան երբևէ միջազգային ասպարեզում»,- փորձագետներին ասել է Ղարաբաղի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։ ՄՃԽ-ն նշում է, որ խաղաղապահները դեռևս չունեն հստակ մանդատ, և պարզ չէ, թե նրանք ինչ կարող են անել, բացի մոնիտորինգից։ «Բայց այսօր էլ, տարված լինելով Ուկրաինայի պատերազմով, Մոսկվան ավելի մեծ ուշադրություն է դարձնում Հայաստանին և Ադրբեջանին, քան Եվրամիությունը կամ Վաշինգտոնը»,- ասում են միջազգային փորձագետները։

Արցախի ղեկավարությունը «խաղաղապահների» դարդը քաշելու փոխարեն պետք է սեփական ժողովրդին պատմի Մոսկվա-Բաքու-երեւանյան քաղաքական դասի դավադրության մասին եւ ինքնիշխան որոշումներ կայացնի Արցախի պաշտպանությունն իրականացնելու համար։

Lragir.am

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK