Պենտագոնը հերքել է Իրաքի Քիրքուք գավառի շրջանում զորքեր տեղակայելու մասին տեղեկությունը
INTERNATIONAL NEWSԻրաքի Քիրքուք գավառում ԱՄՆ-ի կողմից զորքերի տեղակայման մասին տեղեկությունը մտացածին է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ զորքերի խմբի պաշտոնական ներկայացուցիչ Սթիվ Ուորենը, որը Իրաքում և Սիրիայում մասնակցում է հակաահաբեկչական օպերացիային, գրում է TASS-ը:
«Այդ տեղեկությունը մտացածին է: Ես չգիտեմ` դրանք որտեղից են հայտնվում: Ըստ երևույթին, դրանք ծագում են մարդկանցից, որոնք ցանկանում են ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի և Իրաքի կառավարության միջև սեպ խրել: Այո, դա ծիծաղելի է: Եթե մենք պատրաստվում ենք մեր ուժերը որևէ տեղ ուղարկել կամ օպերացիա իրականացնել, ապա մենք դա կանենք Իրաքի կառավարության հետ համաձայնեցնելուց հետո»,- ասել է նա:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



