ԵԱ․ Լեւոն Աղասյանի եւ Երվանդ Մկրտչյանի արդյունքները
SPORTԳերմանիայի Մյունխեն քաղաքում մեկնարկած աթլետիկայի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լեւոն Աղասյանն ու Երվանդ Մկրտչյանը չեն հաղթահարել որակավորման փուլի արգելքը։
Հայաստանի առաջատար եռացատկորդը 16. 03 մետր արդյունքով 14-րդ տեղն է զբաղեցրել։ Եզրափակիչ են դուրս եկել մինչեւ 12-րդ տեղը զբաղեցրած եռացատկորդները։
1500 մ վազքում Երվանդ Մկրտչյանը 3.43 րոպե արդյունքով 22-րդն է։ Այս մրցաձեւում էլ որակավորման փուլը հաղթահարում են լավագույն արդյունքը ցույց տված 12 վազորդները։
Հիշեցնենք, Լեւոն Աղասյանը վնասվածքի պատճառով բաց էր թողել հուլիսի 15-24-ը ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Յուջին քաղաքում անցկացված աթլետիկայի աշխարհի առաջնությունը։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



