«Գազպրոմ»-ը չեղյալ է հայտարարել «Սիբիրի ուժի» կառուցման 2 միլիարդ դոլարանոց տենդերը
SOCIETY«Գազպրոմ» նավթագազային հոլդինգի ղեկավարությունը որոշում է ընդունել չեղյալ է հայտարարել «Սիբիրի ուժը» գազամուղի 822 կիլոմետրի կառուցման համար նախատեսված 2,1 միլիարդ դոլարանոց տենդերը։
Սա «Գազպրոմ»-ի պատմության մեջ ռեկորդային ծավալով տենդեր է։ Այն հայտարարվել էր նոյեմբերի 30-ին։
Անցյալ շաբաթ «Գազպրոմ»-ը չեղյալ էր հայտարարել ևս երկու տենդեր գազամուղի 348 կիլոմետրանոց հատվածի համար։
Դեկտեմբերի 7-ին Դաշնային հակամոնոպոլիստական ծառայության ղեկավար Իգոր Արտեմևը նամակ էր ուղարկել «Գազպրոմ»-ի նախագահ Ալեքսեյ Միլլերին, որտեղ նշվում էր, որ տենդերի մրցույթ չի անցկացվել։
Դեկտեմբերի 24-ին հայտնի է դարձել, որ «Ստրոյգազմոնտաժ» ընկերությունը առանց մրցույթի շահել է «Գազպրոմ»-ի՝ «Սիբիրի ուժի» կառուցման 2.7 միլիարդ դոլարանոց պայմանագրերը։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



