Սաուդյան Արաբիան և Թուրքիան կստեղծեն համատեղ ռազմավարական խորհուրդ
INTERNATIONAL NEWSՍաուդյան Արաբիայի և Թուրքիայի իշխանությունները համաձայնության են եկել երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության խորհրդի ստեղծման շուրջ։ Ինչպես հաղորդում է «Reuters»-ը այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ-Ջուբեյրը։
«Սալման թագավորը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է ռազմավարական խորհրդի ստեղծման հարցը»,- նշել է նա։
Ըստ նախարարի, այս խորհրդի ստեղծումը հնարավորություն կտա «որակյալ թռիչք» գրանցել երկու երկրների միջև հարաբերություններում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան և Սաուդյան Արաբիան բանակցություններ կվարեն Սիրիայի հարցում գործողությունների կոորդինացման համար։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



