«Վերածնվող Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների և ղեկավար Վահե Հակոբյանի հանդիպումը Մետաքսե Հակոբյանի և Հակոբ Հակոբյանի հետ
BLOGՕգոստոսի 13-ին «Վերածնվող Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները, կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանի գլխավորությամբ, Երևանում աշխատանքային հանդիպում են ունեցել Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի և Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի հետ։
Հանդիպման օրակարգի հիմնական հարցերն առնչվում էին վերջին շրջանում Արցախում և Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, սահմաններում տիրող իրավիճակին և հնարավոր զարգացումներին։ Քննարկվել են համատեղ ջանքերով մարտահրավերները նվազեցնելուն, իրավիճակից ելքեր գտնելուն ուղղված քայլեր։
Մասնակիցները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը Հայաստանի և Արցախի ազգային և պետական շահերի համատեքստում։
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



