Yerevan, 28.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Սևանա լճում սիգի արդյունագործական պաշարներն աճել են

ECONOMICS

ՀՀ բնապահպանության նախարարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին կից գիտատեխնիկական խորհրդի նիստը, որի օրակարգում ներառված էին Սևանա լճի Էկոհամակարգի ներկա վիճակի և ՀՀ տարածքի' սնդիկով աղտոտվածության վերաբերյալ հարցերը:

Սևանա լճի Էկոհամակարգի ներկա վիճակի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բ. Գաբրիելյանը: Վերջինս նշել է, որ 2013-2015թթ. Սևանա լճում արձանագրվել է սիգի արդյունագործական պաշարների աճի միտում, ինչը նախորդ տարիներին բեղուն սերնդով պոպուլյացիայի համալրման արդյունքն է: Ա նկախ այդ փաստից, նա առաջարկել է 2016թ պահպանել այս ձկնատեսակի որսի արգելքը, ապահովելով լճում նրա բնական վերարտադրության բարենպաստ պայմանները:

Ինչ վերաբերում է սիգ ձկնատեսակի պաշարների վերարտադրության ապահովմանը, ապա առաջարկվել է Սևանա լճում ձկնագողության նկատմամբ հսկողությունն առավել խստացնել տվյալ տարվա նոյեմբերի կեսից մինչև հաջորդ տարվա հունվարի 20-ն ընկած ժամանակահատվածում: Տեղեկացվել է նաև, որ, ի տարբերություն նախորդ տարվա, 2015թ. լճում արձանագրվել է արծաթափայլ լճածածանի քանակի կրճատում, ինչը գերորսի արդյունք է: Սակայն, հաշվի առնելով Սևանա լճում այս ձկնատեսակի անցանկալի կարգավիճակը, բանախոսը առաջարկել է առաջիկա տարում շարունակել նրա չսահմանափակված որսը:

Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենը նշել է, որ ձկնաբանական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Սևանի իշխանի պոպուլյացիան լճում շարունակում է գոյատևել ի հաշիվ արհեստական պայմաններում աճեցված մանրաձկան: Համաձայն փորձագիտական գնահատման, նրա պաշարները շարունակում են մնալ մոտավորապես նախորդ տարվա մակարդակին՝ մոտ 1-2 տոննայի սահմաններում: Առաջարկվել է ուժեղացնել իշխանի պահպանության հսկողությունը լճում, իսկ ձվադրման շրջանում' հատկապես գետաբերանների հատվածներում:

Նիստի ընթացքում ելույթ է ունեցել նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Լ. Սահակյանը՝ ներկայացնելով Կենտրոնի կողմից 2005-2013թթ. ընթացքում ՀՀ տարբեր շրջաններում իրականացված էկոլոգաերկրաքիմիական համալիր հետազոտությունների արդյունքները, որոնց համաձայն' սնդիկի չափաքանակներ են հայտնաբերվել ՀՀ տարբեր շրջաններում, այդ թվում' հանքալեռնային, դրանց կից գյուղատնտեսական տարածքներում և քաղաքներում, ինչն էլ փաստում է, որ ՀՀ տարածքում սնդիկը հանդիսանում է ռիսկի գործոն:

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced